Որքա՞ն արցախցի է ընդգրկված Ադրբեջանի «սև ցուցակում»
![]() 421 Կիրակի, 01 հոկտեմբերի, 2023 թ., 20:54 Reuters-ը, վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին, հայտնում է, որ մոտ 200 ղարաբաղցի հայեր գտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում», որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների համար և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Սակայն գործակալությունը չի հրապարակում ցուցակում ընդգրկվածների անունները, ինչպես նաև «բարձրաստիճան դիվանագետի» ինքնությունը։ Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինների ղեկավարները խոսել էին հետախուզման մեջ գտնվող 300-ից ավելի անձանց առկայության մասին։ Ադրբեջանական քարոզչական «Հաքին» լրատվականը այս կապակցությամբ գրում է. «ՌԴ զինված ուժերի 366-րդ մոտոհրաձգային գնդի բազմաթիվ սպաներ և զինվորներ, ովքեր մասնակցել են Խոջալուի գրոհին և ռազմական հանցագործություններ են կատարել Ղարաբաղում, նույնպես հետախուզման մեջ են հայտնվել։ Նրանք բոլորը լքել են Ադրբեջանի տարածքը 1990-ականների սկզբին, իսկ հետախուզվողների մի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Այս տեսանկյունից հնարավոր է, որ ցուցակը «նեղանա» մինչև ղարաբաղցի 200 հոգի։ Միևնույն ժամանակ, այն կարող է ընդլայնվել, քանի որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը նոր քրեական գործեր է հարուցել ապօրինի հայկական զինված խմբավորումների անդամների նկատմամբ, ովքեր հանցագործություններ են կատարել Ղարաբաղում տեղական հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «սպանություն», «ահաբեկչություն» և «ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու» հոդվածներով հարուցվել է վեց քրեական գործ։ Այս գործերով ներգրավվածների անունները դեռևս անհայտ են։ Միաժամանակ Ադրբեջանը համաներում է հայտարարել հայերի համար, որոնք վայր դնելով զենքերը՝ ինքնակամ հանձնվել են։ Նրանց մեծ մասն արդեն լքել է Ղարաբաղը»։ |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
