«Արցախը պաշտպանածներին էս մարդիկ սկուտեղի վրա հանձնում են Միջազգային քրեական դատարանին». Արծվիկ Մինասյան
![]() 486 Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 16:12 «Հռոմի ստատուտի ամբողջական վավերացումով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախն ազատագրելու հնարավորությունից: Որովհետև Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գլխավորությամբ, ՔՊ-ի մեծամասնությամբ, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, վաղը մյուս օրը ցանկացած գործողություն, որոնք եղել են կամ կլինեն Արցախի տարածքում, ուրեմն լրիվ իրավական հիմք են տալիս այդ մարդկանց պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար: Նաև հիմա, մեր բարձրաստիճան զինվորականները, քաղաքացիները, ովքեր իրականացրել են պաշտպանություն, էս մարդիկ նրանց սկուտեղի վրա հանձնում են Միջազգային քրեական դատարանին: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանն էլ իրականացնում է ամբողջությամբ քաղաքական գործություններ: Այն իր ամենամեծ ներկայացուցչությունը բացում է Ուկրաինայում, ինչը հստակ ցույց է տալիս, որ բոլոր գործողությունները տեղավորվում են Արևմուտք-Ռուսաստան հակադրության մեջ: Ինչի են էս մարդիկ Հայաստանը ևս մեկ անգամ ներքաշում այս պատերազմի մեջ: Բոլոր այն խոստումները, որ ներկայացվում են, թե իբր օգուտ է բերելու, չեն կարող վկայակոչել գոնե մեկ դեպք, որ մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվել Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված կամ պատերազմական հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանի պատմության մեջ նման դեպք չկա: Ավելին, Վրաստանն ու Ուկրաինան ամբողջական չեն վավերացրել և նրանք անգամ հաջողության չեն հասել այս հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
