«Դուք հո *** չեք, էսքան ցավի, էսքան արյան մեջ ո՞նց եք սենց ուրախ ապրում». Աննա Մկրտչյանը` ՔՊ-ականներին
![]() 600 Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 17:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից դիմեց ՔՊ-ականներին. «Ողջ օրվա ընթացքում հետևում եմ ՔՊ-ականների դեմքերին, պահվածքին, ուզում եմ հասկանամ՝ ինչից եք էսքան ուրախ: Ինչից եք դուք էդքան գոհ, ձեր ուզածին հասե՞լ եք, է՞ս պատկե՞րն էիք ՀՀ-ի համար նախատեսել, հանձնել եք Արցախը, հիմա հանգի՞ստ եք արդեն: Երկրում սուգ է Հայաստան աշխարհում ձեր բերած պարտության, անարժանապատիվ կյանքի, դառնության մեջ ենք: Բայց ձեր ծիծաղն ու աղմուկն էս դահլիճից չի կտրվում, ինչից եք էսքան ուրախ: Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակներում հաղթանակներ բերած մարդկանց բարեհաջող տվեցիք Բաքվին, դրանի՞ց, անկեղծ ասեք՝ ո՞ր մեկի գերեվարումից եք ավելի շատ ուրախացել: Թե՞ հիշել եք՝ վերջին 3 տարվա ընթացքում քանի հարյուր հայ եք թողել Բաքվի բանտում, ոչ մեկի հետևից չեք գնացել: Մինչև հիմա խոշտանգում ու սպանում են, դրանի՞ց եք ուրախացել: Փողոցները լցվել են արցախցի մերկ ու քաղցած երեխաներով, դրանի՞ց եք ուրախ: Թե՞ գոհ եք, որ ձեր դավադրության դեմը ոչ մեկ չի կարողանում առնել: Ինչ ծրագրել են, ձեր դիմաց դրել են, էդ էլ անում եք: Ինչ անում եք էս ժողովրդի գլխին ու դեռ անելու եք, միևնույն է, ձեր աթոռներին ոչինչ չի սպառնում: Դուք հո վամպիր չեք: Էսքան ցավի, էսքան արյան մեջ ո՞նց եք սենց ուրախ ապրում դուք: Մենք դեռ մինչև վերջ չենք պատկերացնում, թե ինչքան վատն եք: Բայց ձեր վերջը հաստատ գալու է»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
