«Արայիկ Հարությունյանի աղջիկներն ու փեսան ճեղքել էին շրջափակումն ու լքել Արցախը»․ Ոսկան Սարգսյան
![]() 737 Չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ., 00:18 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս եղավ, որ այս տարվա հուլիսին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աղջիկներից մեկն ամուսնանալուց հետո դուրս եկավ Ստեփանակերտից, մյուսն էլ՝ ուսման նպատակով է Երևան տեղափոխվել: Արայիկ Հարությունյանի երկու աղջիկներն էլ «ճեղքել են» շրջափակումն ու լքել Արցախը: Արայիկի փեսան, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից էր, աշխատանքից ազատվել էր, ու կնոջ հետ դուրս են եկել Արցախից։ Հիմա Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի կողմից ձերբակալվել է։ Ես չէի ցանկանա, որ նա հայտնվեր ադրբեջանցիների ձեռքին, քանի որ նրանից քամելու են կարևոր ամբողջ տեղեկատվությունը, ինչը պետք է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանը հայությանը շատ վնասներ տվեց որպես Արցախի նախագահ, նրա դատը պետք է կայանար Հայաստանում, նոր իշխանության օրոք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
