«Հերիք չի՞ էդ Սյունիքի մարզին, Կապանին, ստեղ-ընդեղին հղում անեք». Փաշինյան
![]() 435 Չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ., 20:06 ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջարկեց գնալ Սյունիքի Ներքին հանդ գյուղ, որը 3 կողմից շրջապատված է թշնամիներով, մարդիկ չեն կարողանում գնալ գերեզմաններ, իսկ ջրի բոլոր ակունքները թշնամու վերահսկողության տակ են: «Միակ մարդը, ով ՀՀ-ի անկախությունը հարցականի տակ է դրել, դա Դուք եք»: Սա կրկին հունից հանեց Փաշինյանին: «Լավ, հերիք չի՞ էդ Սյունիքի մարզին, Կապանին, ըստեղ-ընդեղին հղում անեք: Էդ հղումների ճակատագիրն էլ տեսանք: Էդ որ ասում եք՝ դե ապացուցեք: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի թալանն ապացուցեցինք: Դուք էդ կոպեկների հետևից եկել եք ստեղ ու հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս: Որ ասում եք՝ եկեք ձեզ տանեմ: Հմի ասել էի հա՝ մյուս անգամ էդ բառապաշարը չկրկնեմ»,- ինքնատիրապետումը կորցրեց Փաշինյանն, ինչից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Մանրամասն՝ տեսանյութում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
