Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում

Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում
630
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 14:06

Սիլիկյան թաղամասում իրավիճակը լարված է. կարմիր բերետավորները քաշքշում են բնակիչներին: Վերջինները թույլ չեն տալիս քաղաքապետարանի աշխատակիցներին՝ ապամոնտաժել իրենց տները:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:

Լարված իրավիճակ` Սիլիկյան թաղամասում