«ՌԴ հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են հայ գործարարներին, որ իրենց ապրանքն այլևս չեն վերցնելու». Գ. Մակարյան

«Տեղեկություններ ունեմ, որ Ռուսաստանն առհասարակ մտադիր է սահմանափակել Հայաստանից կոնյակի արտահանումը, քանի որ ՌԴ-ն ունի կոնյակի արտադրություն։ Այսինքն հայկական կոնյակի ներմուծման սահմանափակումը կարող է լինել հենց այն առաջին սանկցիաներից մեկը, որը ՌԴ-ն կարող է կիրառել մեր նկատմամբ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը։ «Ինչու հենց կոնյակը, քանի որ կոնյակը Հայաստանի արտահանման ապրանքների առաջին 5-յակում է։ Այսինքն, կոնյակի արտահանման ծավալներն էական են։ Հաջորդ քայլը կարող է լինել հանքարդյունաբերական ապրանքների սահմանափակումը»։ Նա ընդգծել է, որ մասնավոր համագործակցության ոլորտում ևս կարող են խնդիրներ առաջանալ։ «Տեղեկություններ ունեմ, որ ռուսական շուկայում գործող հայտնի սուպերմարկետների ցանցերը զգուշացրել են մեր գործարարներին, որ ապրանք իրենցից չեն ձեռք բերելու, սառեցնելու են համագործակցությունը։ Այսինքն, արդեն չեն թաքցնում, որ նման հրահանգներ ունեն ու սկսել են խնդիրներ ստեղծել մեր տնտեսվարողների համար»,- ասել է Մակարյանը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
315Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
137Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
173Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
21705.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21305.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49002.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45502.10.2026, 13:06