Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՄԱԿ առաքելությունը կրկին կայցելի Արցախ

ՄԱԿ առաքելությունը կրկին կայցելի Արցախ
285
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 21:30

Առաջիկա օրերին ՄԱԿ-ի առաքելությունը կրկին կայցելի Արցախ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ «մոտ օրերս Ադրբեջանում ՄԱԿ-ի ​​համակարգող ներկայացուցչի գրասենյակը կազմակերպության համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ներկայացուցիչների հետ կրկին կայցելի տարածքներ»։