Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Բաքուն և Թեհրանն ստորագրել են երկաթգիծ կառուցելու վերաբերյալ փաստաթղթեր

Բաքուն և Թեհրանն ստորագրել են երկաթգիծ կառուցելու վերաբերյալ փաստաթղթեր
1335
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 23:24

Ադրբեջանից մինչև Նախիջևան Իրանի տարածքով նոր երկաթուղային գիծ կկառուցվի, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

Համապատասխան փաստաթղթերն ստորագրվել են Բաքվում՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազիրփաշի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ կողմերը համապատասխան հանձնարարականներ են տվել պետական մարմիններին։