Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չենք տեսնում, թե մեր կողքի փոքրիկներն ինչ վիթխարի հոգու ցավ ունեն». Կարեն Հովհաննիսյան

«Չենք տեսնում, թե մեր կողքի փոքրիկներն ինչ վիթխարի հոգու ցավ ունեն». Կարեն Հովհաննիսյան
220
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 00:00

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խոսում ենք մեծերի հոգու ցավի մասին, բայց չենք տեսնում, թե մեր կողքի փոքրիկներն ինչ վիթխարի հոգու ցավ ունեն․․․
Մեր դպրոցների ուսումնական տագնապների ժամանակ նայեք Արցախից բռնի տեղահանված, մազապուրծ եղած, էթնիկ զտման ենթարկված աշակերտների դեմքին, աչքերին, արցունքներին ու կհասկանաք, թե ինչ բան է ռումբերի տակ ապրելը․․․ Այս երեխաների հոգեբանական տրավմայի համար ողջ աշխարհն է մեղավոր»: