Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ
194
Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 21:42

Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:
Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե: