«Ի՞նչ տվեց մեզ Գրանադան». հարց` Փաշինյանին
![]() 222 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 22:42 Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հարց տվեց վարչապետ Փաշինյանին՝ ի՞նչ տվեց մեզ Գրանադան: «Կարծում եմ՝ քիչ կլինի այս իրավիճակում ինչքան քիչ մակդիրներ օգտագործենք և կենտրոնանանք նրբությունների ու բովանդակության վրա, այնքան ավելի ճիշտ կլինի: Որովհետև բացարձակ իդեալական վիճակներ, ցավոք, չկան ու չեն էլ լինելու: Հարցին՝ ինչու դուք գնացիք, երբ որ Ալիևը չէր գալու, նա պատասխանեց. «Դա պարզ կլինի Ձեր առաջին հարցի պատասխանից՝ ինչ տվեց մեզ Գրանադան: Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն՝ առաջինը քառակողմ հայտարարությունն է, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և երկրորդը մեր երկկողմ հայտարարությունը եվրոպական հանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Ըստ էության սրանով արձանագրվեց, որը իմիջայլոց էլի իմ խորհրդին հետևելով չեմ ուզում ասեմ՝ աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում է, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսեսուս: Հաջորդը՝ 2 հայտարարություններում էլ արձանագրվեց Եվրոմիության և իմ տեսակետից, որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը Հայաստանի և ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերի: Երկրորդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն կողմերին փոխանցված Խորհրդային Միության վերջին շրջանի քարտեզների: Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն: Վերջինը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո: Եվ նաև այն, որ արձանագրվեց, դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց բռնի տեղահանումը ԼՂ ժողովրդի, արձանագրվեց ԵՄ և նաև ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցել հումանիտար գործընթացը կառավարելու առումով: Արձանագրվեց, որ ԼՂ-ի հայերը ԼՂ վերադառնալու իրավունքը պիտի ունենան առանց նախապայմանների և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի և արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, Հայաաստանը կցանկանա, կամ էնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին: Սա՝ առավելությունները»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
