«Ալիևը պահանջում է 8 գյուղ, մենք էլ ենք պահանջում 8 գյուղ». Փաշինյան
![]() 330 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 23:12 «Ալիևը Շառլ Միշելի հետ զրույցում Հայաստանից պահանջեց 8 գյուղ: Որքանով է այս պահանջը տեղավորվում բանակցային գտրամաբանության մեջ»,- հարցազրույցի ժամանակ Փաշինյանին հարց հղեց Պետրոս Ղազարյանը: Ես կուզեի, որ մենք ընդհանուր համատեքստը պատկերացնենք: Իսկ ինչու Ադրբեջանը չեկավ և չստորագրեց: Որոնք են վարկածները: Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն: Երկրորդ մեկնաբանությունն այն է, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա: Օրինակ, մի շարք թեմաներ կան, որ նրանք կարող է օգտագործեն հետագա սրացումների և էսկալացիաների համար: Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում: Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք, որովհետև նուն Տավուշի մարզում, օրինակ, մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում: Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021 թվականին և ասել ենք, որ եկեք հիմք վերցնենք, որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը և այդ քարտեզի սահմանագծից զորքերը հայելային հետ քաշենք»,- պատասխանեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
