«Ըստ ***ի, եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք, պատերազմը կդառնա անիմաստ». Արտակ Զաքարյան
![]() 237 Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 01:12 ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք՝ պատերազմը կդառնա անիմաստ»: Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից: Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր: Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում: Ոչ մի հստակ ծրագիր: Ոչ մի համոզիչ խոսք: Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք: Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում: Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք: Ամբողջ «եթեներով», ցաքուցրիվ, կիսատ պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց: Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ: Հ.Գ. Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր, աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին: Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ո՞ւմ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
