Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Խաղաղապահները կազմալուծել են ևս 21 դիտակետ

Խաղաղապահները կազմալուծել են ևս 21 դիտակետ
288
Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 00:24

Ռուս խաղաղապահներն արդեն փակել են 6 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում և մասնակցում են բնակավայրերի՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքներին, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։