Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Աշխարհի մամուլը լռում է Արցախի մասին». Նարինե Կիրակոսյան

«Աշխարհի մամուլը լռում է Արցախի մասին». Նարինե Կիրակոսյան
190
Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 17:00

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցավալի փաստ պետք է արձանագրեմ՝ որպես լրագրող.
աշխարհի մամուլը Արցախի վերացման, արցախցիների փախստական դառնալու, Ադրբեջանի և Թուրքիայի վայրագությունների մասին՝ լռում է։
Ընդորում, ես իմ բոլոր իմացած կոլեգաների միջոցով փորձել ենք ներկայացնել իրական եղելության, սեպտեմբերի 19-20-ին անդադար հրետակոծությունից հետո հայերի ջարդի ու բռնի տեղահանման մասին փաստավավերագրական նյութեր, բայց...
Կարծես ինչ-որ մի տեղից, կենտրոնից, աշխարհի առաջատար լրատվամիջոցները հրահանգ ստացած լինեն, որ հայերիս հարցը արհամարհվի, որ մեր ճիշտը չլուսաբանվի։
Շատ ամոթ ու վիրավորական պահ է։
Լուսաբանում են Իսրայելի, Պաղեստինի պատերազմական իրադարձությունները, Աֆղանստանի մասին են գրում, ցույց տալիս, բայց Արցախի ողբերգության մասին ոչինչ, բացարձակապես ոչինչ չկա։ Այն ինչ կա՝ մեր դեմ է։
Եվ, եթե որևիցե մասմեդիայում էլ խոսվում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ապա հայերին ակնհայտ նվաստացնում են, անվանում հիմար, անխելք, ոչ իմաստուն։ Բացահայտ հայ ազգը իդենտիֆիկացնում են Փաշինյանի վարած անգրագետ, ոչ հայանպաստ, ոչ սեփական երկրի շահերից բխող քաղաքականության հետ, և, ամեն դեպքում իմ տեսածներից, ոչ մեկում Հայաստանի նկատմամբ մեկ գրամի սիմպատիա նյութերի մեջ չի արտահայտվում»: