«Գազան կվերածվի զանգվածային գերեզմանոցի, եթե օգնությունն ուշանա». Սալամե Մարուֆ
![]() 321 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 00:00 Գազայի կառավարության մամուլի գրասենյակի ղեկավար Սալամե Մարուֆը նախազգուշացրել է, որ շրջանը կարող է վերածվել զանգվածային գերեզմանոցի, եթե Իսրայելի շրջափակման և հարձակումների տակ գտնվող Գազայի օգնության կոչերի պատասխանը հետաձգվի: «Գազայի հատվածում իրավիճակը հումանիտար տեսանկյունից վտանգավոր շրջադարձ է ստացել։ Էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ամբողջական դադարեցմամբ տարածաշրջանում ծառայություններն ու կենցաղային պայմանները լրջորեն վատթարանում են»,- Anadolu գործակալությանը ասել է Մարուֆը: Նրա խոսքով՝ Իսրայելը փորձում է «ամբողջությամբ քանդել բնակավայրերը և բռնի տեղահանել հարյուր հազարավոր մարդկանց իրենց տներից, ինչպես նաև ոչնչացնել ամբողջ ընտանիքներ՝ ավերելով նրանց տները։ «Հարձակումները հանգեցրել են կոտորածների և մեծ թվով զոհերի, ինչին դիահերձարանները պատրաստ չեմ, և վիրավորների, որոնցով լի են հիվանդանոցների բոլոր մահճակալները, վիրահատարանները և վերակենդանացման բաժանմունքները: Սա Գազան վերածում է աղետի գոտու, որը ենթարկվում է ցեղասպանության և ջարդերի»,- հավելել է նա: Մարուֆը խնդրել է չուշացնել օգնությունը։ «Օգնության կոչերին արձագանքելու ձգձգումը Գազան կվերածի զանգվածային գերեզմանոցի, որտեղ վրա է հասնում հարձակումների, ավերածությունների, սովի, խմելու ջրի բացակայության կամ վարակիչ հիվանդությունների տարածման պատճառով»,- հավելել է նա։ Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ ալ Քեյլն էլ նախազգուշացրել է, որ Գազայի հատվածի առողջապահական համակարգը կարող է փլուզվել Իսրայելի ռմբակոծության հետևանքով և անհապաղ օգնություն է խնդրել: Ինչպես գրել է TRT-ն, ՄԱԿ-ը դատապարտել է Գազայի հատվածը շրջափակելու Իսրայելի որոշումը՝ ասելով, որ նման միջոցները «կոլեկտիվ պատիժ են», որը կհանգեցնի քաղաքացիական զոհերի։ ՄԱԿ-ը գնահատում է, որ Գազայի հատվածին հումանիտար աղետ է սպասվում, եթե շուտով չբացվեն օգնություն տրամադրելու անվտանգ միջանցքները։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
