Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Միաբանվենք հանուն Երևանի ու երևանցու». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

«Միաբանվենք հանուն Երևանի ու երևանցու». Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
520
Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 10:36

Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը օրհնության խոսք ասաց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Մաղթում ենք առավելագույն կորով ու բարեջանություն՝ ձեզ բաժին ընկած ծանր լուծը քաղցրությամբ ու սիրով կրելու համար: Թող բարձրյալ Աստծո աջը հովանի լինի ձեզ ու Սուրբ Սարգսի արագահաս բարեխոսությունը տոգորի ձեզ՝ ձեր առաքելությունն անմնացորդ նվիրումով իրագործելու համար: Միաբանվենք հանուն Երևանի ու երևանցու. այս կարգախոսով գործենք ի շահ քաղաքամայր Երևանի ու սիրելի երևանցիների»,- ասաց նա: