Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի էջը փակել հնարավոր չէ». Արա Պողոսյան

«Արցախի էջը փակել հնարավոր չէ». Արա Պողոսյան
267
Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 12:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի էջը փակել հնարավոր չէ։ Պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային խաղացողները թույլ չեն տա փակել։
Հետևաբար Արցախը այսօր որպես միավոր ժամանակավորապես դադարել է աշխարհագրական իր դիրքում շնչելուց, բայց այսօր Արցախը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական սահմանների ներսում է շնչում, իսկ վաղը անկախ մեր կամքից, ուզում ենք դա թե ոչ, Արցախը ստիպված կլինի կրկին պայքարել ու ցույց տալ, որ արժանի է հայկական լինելու։
Իսկ մինչ այդ՝ պատրաստվել, պատրաստվել թեկուզ դժվարություններ հաղթահարելով, կենցաղային խնդիրների մեջ խեղդված, որովհետև երբ պահը գա, մեզ չեն հարցնելու, թե ինչո՞ւ չենք պատրաստվել»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան