Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ո՞ւմ պետք է աջակցի Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում»․ Սերգեյ Մելքոնյան

«Ո՞ւմ պետք է աջակցի Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում»․ Սերգեյ Մելքոնյան
238
Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 14:42

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ պետք է աջակցի Հայաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում․ այս հարցն ինձ հաճախ են տալիս Երևանում հարցազրույցների ժամանակ։ Պատասխանը պարզ է՝ ոչ ոքին։
Իսրայելը Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է, պատրաստել է նրանց հատուկ գործողությունների ուժերը, մասնակցել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման նախապատրաստմանը և այլն: Այլ կերպ ասած, սա ռազմավարական դաշանկցության մակարդակում է։
ՀԱՄԱՍ-ը 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարել է հետևյալը. «շնորհավորում ենք Ադրբեջանին տարած հաղթանակի և իր հողերը վերադարձնելու կապակցությամբ։ Դա օկուպացիայի բոլոր ձևերի դեմ պայքարի բնական արդյունք է»։ Հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը կազմակերպությունում՝ նրանց համակրելն ակնհայտորեն չարժե։ Այո, ՀԱՄԱՍ-ը ամբողջ Պաղեստինը չէ, բայց, այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանի հարցում սոլիդարություն չի արտահայտել։
Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը
1. Իր հայրենակիցների վերադարձի վրա Հայաստան, որպեսզի նրանք չզոհվեն, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում (Այն ժամանակ Հայաստանը որոշեց դուրս չհանել իր քաղաքացիներին, ինչպես դա անում էր Իսրայելը, արդյունքում նրանք զոհվում են ռազմաճակատում)։
2. Երուսաղեմի հայկական թաղամասի անվտանգության ապահովման հարցի քննարկում:
3. Նախապատրաստվել Ադրբեջանի կողմից սահմանին հնարավոր սադրանքի՝ էսկալացիայի սպիրալի ոլորման դեպքում»։

Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան