Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախցիների մեծ մասը չի կարողանա անընդհատ 200-400 000 դրամ տան վարձ վճարել»․ Տ․ Քոչարյան

«Արցախցիների մեծ մասը չի կարողանա անընդհատ 200-400 000 դրամ տան վարձ վճարել»․ Տ․ Քոչարյան
330
Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 14:36

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի և ոչ միայն տանտերերը, որ հոր գներով փորձում են արցախցիների վրա տներ հրամցնել, երկու բան չեն հասկանում։
Արցախցիների մեծ մասը չի կարողանա անընդհատ 200-400 000 դրամ ամսական վճարել, և մեկ-երեք ամսվա մեջ կփորձեն այլ եղանակներով հոգալ իրենց ապրուստը։
Սեփական հայրենակիցների վրա այստեղ ջեքփոթ բռնողներին կարող եմ հիշեցնել որոշ ստեփանակերտցիների դառը ճակատագիրը, ով շուշեցիների ու հադրութցիների վրա ջեքփոթ բռնեցին պատերազմից հետո»։

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան