«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն իր ուղիղ ազդեցությունն է գործում գազի շուկայի վրա»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱՆ – 3
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն իր ուղիղ ազդեցությունն է գործում գազի շուկայի վրա: Մասնավորապես՝ արդեն ավելի քան 20%-ով կրճատվել է արդյունահանումը իսրայելական «Թամար» և «Լևիաթան» գազային հանքավայրերում: Արդյունքում նվազել է գազի արտահանումը Եգիպտոսի գազավերամշակման գործարաններ, որտեղից «երկնագույն վառելիքը» մատակարարվում է մի քանի ուղղություններով, հիմնականում՝ Եվրոպա:
Առանց այդ էլ էներգետիկ համակարգում դժվարություններ ապրող Եվրոպայի համար այսպիսի զարգացումները հանգեցնելու են բացասական հետևանքների: Արդեն այսօր Եվրոպայում բնական գազի բորսայական գինը գերազանցել է 600 ԱՄՆ դոլարը:
Շահառուները հայտնի են: Նրանցից առանցքայինը, իհարկե, Վաշինգտոնն է: Նախ՝ 2022թ-ից ի վեր իրականացնելով Եվրոպայից ռուսական բնական գազի դուրսմղման ռազմավարությունը՝ Վաշինգթոնը ձգտում է լրացնել ձևավորված «գազային վակուումը» սեփական հեղուկացված գազի մատակարարումներով: Այս պահի դրությամբ եվրոպական գազի շուկայում ամերիկյան հեղուկացված գազն ունի ամենամեծ տեսակարար կշիռը: Միաժամանակ, ԱՄՆ-ում թերթաքարային գազային ոլորտն ավելի ու ավելի մեծ ներդրումներ է պահանջում: Իսկ ներդրումների համար նախևառաջ անհրաժեշտ են բարձր գներ, ինչը և այսօր ապահովվում է ԱՄՆ համար սպառման առանցքային՝ եվրոպական շուկայում:
Իր հստակ գազային-լոգիստիկ շահերն է հետապնդում նաև Թուրքիան: «Թամար» և «Լևիաթան» գազային հանքավայրերում արդյունահանման հնարավոր դադարեցումը հնարավորություն է ստեղծում Անկարայի համար նոր լիցք հաղորդելու սեփական «խաբային» ռազմավարությանը: Պատահական չէ, որ պաղեստինա-իսրայելական պատերազմի մեկնարկից ընդամենը 2 օր անց Մոսկվան ու Անկարան հայտարարեցին թուրքական գազային խաբի ձևավորման հարցում առաջխաղացման մասին: Ընդ որում՝ ընդամենը ամիսներ առաջ կողմերը հիմնականում խոսում էին խոչընդոտների մասին: Սա հարկ է դիտարկել որպես մարտահրավեր Քաթարի և մասամբ Ալժիրի համար:
Միաժամանակ, եթե հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվի՝ ստեղծելով լոգիստիկ խնդիրներ Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից հեղուկացված գազի արտահանման համար, ապա Եվրոպան մատակարարումների դիվերսիֆիկացման համար ստիպված է լինելու ավելի հաճախ օգտվել «Թուրքական հոսքից» կամ էլ Թուրքիայում ձևավորվող էլեկտրանային խաբից: Ներքին արդյունահանումը (Նորվեգիա, Հոլանդիա) բավարար չէ, դե իսկ Ավստրալիան բավականին հեռու է ու ոչ հարմարավետ կայուն մատակարարումների համար: Ռուսաստանն էլ այս կոնֆիգուրացիայում հանդես կգա որպես գազի մատակարարման աղբյուր՝ իր կայուն եկամտով (ինչպես Հնդկաստանի դեպքում)»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
170Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144911.08.2026, 21:04