«Եթե մենք տեր չկանգնենք Արցախի հարցին, այն շատ արագ կտրվի մոռացության». Վարդան Օսկանյան
![]() 241 Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 19:12 Երբ հետևում ես ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչու չէ՝ նաև ընդդիմության արած հայտարարություններին, վարվելաոճին, ինչ-որ տեղ նաև՝ հայկական լրահոսին, ստանում ես այն տպավորությունը, որ Արցախի հարցը դրվում է մոռացության, իր տեսաուղերձում նշում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եվ իրոք, հատկապես այս օրերին, երբ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայից բացի կենտրոնացած է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, Արցախի հարցը կարող է առհասարակ փակվել, որովհետև մենք ինքներս այդ հարցին տեր չենք կանգնում: Արցախահայության այսօրվա՝ ՀՀ-ում գտընվելու փաստը վերածվել է նրանց այսօրեական խնդիրների լուծմանը և ոչ թե նրանց հայրենադարձությանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսում է, որ Ֆրանասիան պատրաստ է արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բերել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, վերջերս տեղի ունեցավ Եվրոխորհրդարանի բանաձևի ընդունում, որն անդրադառնում է այդ հարցին, թերևս կա միջազգային աջակցություն այս հարցում, բայց եթե մենք ինքներս տեր չկանգնենք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն և այս հարցը կտրվի մոռացության և մենք կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց: Հատկապես, որ ՀՀ իշխանությունները, ես չեմ կասկածում, որ պատմության գրքերից այս ամբողջ հարցը կհանեն եւ մոռացության կտան առհասարակ»,- ասաց Օսկանյանը՝ նշելով, որ սա մենք պետք է թույլ չտանք, քանի որ այն մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայրենիքի, արցախահայության խնդիրն է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
