«Պուտինը քաղաքականապես ոչնչացրեց Փաշինյանին, և նրա պես մտածում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Եվրոպայի առաջնորդները». Օսկանյան
![]() 249 Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 19:42 «Թերևս, Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընդունի, որ ամեն անգամ նա սխալվել է, երբ սխալվելուց առաջ իրեն խորհուրդ է տրվել այդ սխալը չանել, ինքը չի ընդունել և վատ արդյունք է ունեցել: Եվ 4-5 վատ արդյունք ունենալուց հետո նա չի ուզում լսել և ուզում է շարունակել իր այս կործանիչ ճանապարհը: 18-20 թվականին, երբ նա արդեն կորսված վիճակում չգիտեր ինչ անել, հարցեր էր տալիս, թե չի հասկանում Մադրիդյան փաստաթղթի բովանդակությունը, իրեն ասվում էր, որ դա լավ փաստաթուղթ է, պարունակում է կարգավորման տարրեր, դա լավ ժառանգություն է, բայց չէ, նա սկսեց իր զրոյական կետից և մեր գլխին բերեց պատերազմի արհավիրքը: Դրանից հետո ինքն իր ձեռքով բերեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչն, ինչքան էլ վատ փաստաթուղթ էր, էլի իր մեջ պարունակում էր դրական տարրեր: Սակայն նորից սկսեց ինքնագլուխ բաներ անել, Ադրբեջանին տալով բաներ, որ չէր նախատեսված այդ փաստաթղթով, իրեն ասում էինք՝ մի շեղվի, մնա դրա ոգուն համապատասխան, նա չէր լսում: Հետո, երբ Ալիևը դրեց իր նարատիվը, իրեն ասում էինք՝ մի ընդունի, բայց նա էլի ընդունեց ադրբեջանական օրակարգը, գնաց ու Պրահայում անհասկանալի ձևով ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը, որի մեջ ներառեց Արցախը: Դա շատ բան փոխեց: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
