«Նիկոլ Փաշինյա´ն, այս հարցերը քո ուսերի վրա պետք է վերցնես, եթե պատրաստ չես, թող, գնա». Օսկանյան
![]() 309 Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 20:30 «Երբ որ դու հրաժարվում ես Արցախյան հարցի բարձրացումից, հարցը գալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Միգուցե դու շատ չես հասկանում, բայց նույնն է, ռազմական ու դիվանագիտական ճակատներում մենք խոցելի ենք դարձել: Ի՞նչ կա այս պրիմիտիվ հարցը չհասկանալու: 30 տարի է՝ Ադրբեջանը կորցրել էր իր տարածքները, երբեք նրանք չեն հրաժարվել իրենց քաղաքացիներին իրենց տուն վերադարձնելու մտքից ու դա դրել են բոլոր սեղաններին: Նույնը մենք պետք է անենք: Առաջին հերթին դու՝ Նիկոլ Փաշինյան, այս հարցերը քո ուսերի վրա պետք է վերցնես: Եթե պատրաստ չես, չես կարում, չես ուզում, վախենում ես նոր արհավիրքներից, որը քո ուղեղում է միայն, թող գնա, գա մեկը, որ ավելի համաձակ է, որ կկարողանա այս հարցերն օրակարգ բերել: Ժամանակն է, որ դու կողմնորոշվես՝ որն ես անելու: Եթե թողեցինք, որ լուծարվեն Արցախի հայերը Հայաստանի մեջ, մոռացեք, պատմության էջերից սրբվելու է Արցախյան հարցը: Այս իշխանությունները դրան հետամուտ են լինելու: Բայց մենք վերջիվերջո ունե՞նք արժանապատվություն, ազգ ենք, չէ՞, մենք չպետք է թողնենք, որ էս իշխանությունները մեզ տանեն այդ ճանապարհով»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հնչեցրած ուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
