«Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ». Իշխան Սաղաթելյան
![]() 243 Կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ., 22:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որը թշնամու կողմից օկուպացվելուց առաջ օտարվել և Ադրբեջանի մաս էր հայտարարվել ՀՀ «իշխանության» կողմից։ Այդուհանդերձ, ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ։ Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից՝ նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ այդմ, - միջազգային, տեղեկատվական բոլոր մակարդակներում պետք է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն, - Արցախի պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն, - արցախահայության քաղաքական, սոցիալական, աշխատանքային և մնացած բոլոր իրավունքները ՀՀ֊ում պետք է պաշտպանված լինեն։ Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության և այլ անձանց հայրենիք վերադարձնելու համար պետք է ձեռնարկել գործուն քայլեր։ Այս ուղություններով իրականացվող աշխատանքները գերակա են և հանդիսանում են մեր ամենօրյա գործունեության կարևոր մասը։ Բայց այդ աշխատանքն ավելի համակարգված առաջ տանելու խնդիր ունենք։ Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս պնդում ենք, որ ի դեմս ՀՀ օրվա «իշխանության»՝ թշնամին ներկայացված է նաև երկրի ներսում։ Դրա հետևանքով է ՀՀ-ում այսօր էլ շարունակվում Արցախի պետականության կործանման, արցախահայության տարրալուծման, ոչնչացման, հայրենազրկման անդառնալի ու վերջնական դարձնելու գործընթաց֊ծրագիրը»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
