Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Որոշ պիղծ մարդիկ գոմի վարձակալությունը սարքել են 350.000 դրամ»․ Նաիրա Զոհրաբյան

«Որոշ պիղծ մարդիկ գոմի վարձակալությունը սարքել են 350.000 դրամ»․ Նաիրա Զոհրաբյան
383
Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 16:18

«Պարկեշտ, արցախցիներին օգնել ցանկացող հայաստանցիների կողքին կան նաև մարդիկ, ովքեր իրենց գոմի վարձակալության գումարը սարքել են 300-350 հազար. դուք պիղծ եք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Անամոթ բան են անում, ասենք՝ ունեն կիսակառույց ամառանոց կամ ավերակ տուն, ասում են՝ տիկի՛ն Զոհրաբյան, կարո՞ղ եք հովանավոր գտնել, որ տունը վերանորոգի, պատրաստ եմ անվճար տալ արցախցիներին: Ո՞ւմ եք էշի տեղ դրել....մենք հովանավոր գտնենք, տունը վերանորոգի, երկու ամիս հետո ասեք՝ գիտես, նենց ա ստացվել, տունս պիտի ծախեմ: Լավ, դուք չեք ամաչո՞ւմ, ո՞նց եք էդ խղճով հաց ուտում»,- նշել է Զոհրաբյանը: