Լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ
![]() 244 Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 20:24 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներիn աջակցության քողի տակ լայն տարածում է գտել բարեգործական հիմնադրամների անվան ներքո քողարկված հանցավոր նոր մեխանիզմ, որը ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, ինչի արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Հարկ է նշել, որ նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա CVV կոդը»,- ասվում է պարզաբանման մեջ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամների առաջարկած ֆինանսական աջակցություններից, հատկապես՝ երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։ Ոստիկանությունը հորդորում է նաև մանրակրկիտ ուսումնասիրել ցանկացած առցանց բանկային գործարք և ուշադիր լինել բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումից։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
