«Մարդ բախտ ունենար՝ քպ-ական պատգամավոր լիներ». Մենուա Սողոմոնյան
![]() 194 Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 12:24 «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ բախտ ունենար՝ ԱԺ քպ-ական պատգամավոր լիներ, մի քիչ «դուխով» լիներ, մի քիչ էլ ժողովրդավարության իդեալներին նվիրված ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող լիներ ու ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասեր՝ «Մեծարգո պարոն վարչապետ, այն, որ Արցախի հարցը էսպես բարեհաջող լուծեցիք, որը բխեց, ինչպես Դուք էիք ասում, Հայաստանի ժողովրդի շահերից, Արցախի ժողովրդի շահերից և Ադրբեջանի ժողովրդի շահերից, շնորհակալ ենք ու ազգովի պարտական, որ այդ կարևոր խոստումը պահեցիք։ Հիմա հարցս վերաբերում է Արցախի խնդրից ավելի կարևոր մի հարցի, որը վերաբերում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և հանդուրժողականության հեղափոխության սկզբունքներին։ Այն, որ Ձեր պետական, պաշտոնական այցերին, ուղևորություններին մասնակցում են Ձեր երեխաները, նրանց մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը արդյոք «նախկինների թալանից կոպեկ առ կոպեկ հետ բերված միլիարդների՞ց» են փակվում. եթե այո, ապա ինչո՞ւ այդ գումարների շահառուն մեր երեսուն տարի կեղեքված ժողովուրդը չէ, եթե ոչ, ապա ժողովրդին ցույց կտա՞ք, որ Ձեր անձնական խնայողություններից են հատկացվում դրանք։ Եվ Ձեր դպրոցահասակ երեխաների դասարանցիները երբ հարցնում են, թե ո՞ւր են իրենց բացակայող ընկերները, ուսուցիչները նրանց ի՞նչ են պատասխանում՝ «պետական կարևորագույն գործերով արտասահմա՞ն են ուղևորվել»»: Աղբյուրը` Մենուա Սողոմոնյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
