Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչքանո՞վ ծախեցիր հայի մեկ լիտր արյունը». Կարապետ Պողոսյան

«Ինչքանո՞վ ծախեցիր հայի մեկ լիտր արյունը». Կարապետ Պողոսյան
267
Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 22:12

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ արժի հայի մեկ լիտր արյունը
Հանուն Արցախի և Հայաստանի պետականության 30 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 15000 մարդ, այսինքն, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր մեկ քառակուսի կմ-ն արժեցել է 1,25 մարդու կյանք (ամեն 4 քառ.կմ-ին զոհվել է 5 հայ)...
Արցախում յուրաքանչյուր մեկ քառակուսի կիլոմետրին թափվել է ավելի քան 6 լիտր արյուն...
Հանուն Արցախի և Հայաստանի տվել ենք ավելի քան 72.000 լիտր հայի արյուն...
Ո՞ւր է Արցախը, քանիսո՞վ ծախվեց յուրաքանչյուր քառակուսի մետրը, #անեծքով_ծնված, ինչքանո՞վ ծախեցիր հայի մեկ լիտր արյունը»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան