ՔՊ-ական պատգամավորն ամուսնուն օգնական ձևակերպելուց հետո նաև Գյումրիում է աշխատանքի տեղավորել. «Ժողովուրդ»
![]() 139 Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, և վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանել էր, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: «Ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեցինք, որ վերջինը 2022թ-ին 1 մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն: Ահա այսպես անհաջող բիզնեսմեն ամուսինը, ըստ Պալյանի, մասնակցել է բաց մրցույթի, հող գնել, և ոչ մի կրիմինալ չկա: Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մովսիսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ: «Հայտարարագիր լրացնելու պահին զբաղվածություն չի ունեցել, չի գրանցել, վերջին երկու ամսում է այնտեղ աշխատում»,- ասաց Պալյանը: Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձևակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն և տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել: Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ և՛ Գյումրիում աշխատանքի գնում, և՛ Երևանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
