«Կարող է նվեր գինին 120 եվրո արժե». Միրզոյան
![]() 212 Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 12:18 Կառավարությունը քննարկում է հանրային ծառայողների կողմից ստացած ու պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Ըստ Արդարադատության նախարարի՝ գործող օրենքով հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի ու նրան տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող ու արարողակարգային նվերները: Ընդ որում, այդ ժամանակ տրվող նվերները նույնպես դառնում են պետության սեփականությունը, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավել է: Պաշտոնյան նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ուստի նախագծով կարգավորվում են բոլոր հարցերը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նկատեց. «Քաղաքականությունը հասկանալով ու կիսելով հանդերձ, հատկապես արարողակարգային նվերների պարագայում, պաշտոնյաների հանդիպման ժամանակ, ինչ-որ բան փոխանցվում է, դա կարող է լինել գիրք, կոնյակ, գինի... օրինակ մյուս կողմը կարող է գինի նվիրել, որը ասենք՝ 120 եվրո արժողությամբ լինի... էդ գնահատման պահը, բան, տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ ու ստիպված լինենք շարունակաբար թղթաբանությամբ զբաղվել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
