«Հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են». Վարդան Ոսկանյան
![]() 255 Ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ., 03:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։ Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ճիշտ աշխատանքի դեպքում այս արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։ Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
