Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀ-ում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել զոհերի անվանական ցանկը». Վ. Գեղամյան

«ՀՀ-ում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել զոհերի անվանական ցանկը». Վ. Գեղամյան
167
Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 17:12

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար:
85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում: Սակայն դա չէ էական:
Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այաօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը:
Եթե հայկական պետությունը չի արժևորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ»: