Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Դրվագ հայ-ադրբեջանական շփումներից». Թաթուլ Հակոբյան

«Դրվագ հայ-ադրբեջանական շփումներից». Թաթուլ Հակոբյան
244
Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 21:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան իմ ընկերների և հետևողների՝ Արցախում Երևանի ոԴրվագ հայ-ադրբեջանական շփումներից
1918 թ մայիսի վերջեր, Բաթում
Հայ ներկայացուցիչները Բաթումում փորձեցին համաձայնության գալ ադրբեջանցիների հետ, բայց հանդիպեցին խիստ անզիջող վերաբերումի. ադրբեջանցիները պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Շարուրը-Նախիջևանը, այլև Երևանի ու Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Երևան քաղաքով հանդերձ: «Հայաստանի մայրաքաղաքը կարող է լինել Էջմիածինը»,-ասում էր շնականորեն Ուսուպբեգովը Խան-Խոյսկու և Ռասուլ Զադեի հավանությամբ: Եվ սրանք համարվում էին դեռ չափավորները: Անդին գործում էր դր. Սուլթանովը Գանձակի ու Բաքվի Ազգային խորհուրդների խան ու բեգ անդամների հետ, որոնցից 30 հոգիանոց մի պատվիրակություն եկել էր Բաթում և համոզում էր թուրքերին օր առաջ շարժվել դեպի Անդրկովկասի խորքերը՝ ազատելու համար Բաքվի մահմեդականներին բոլշևիկների և հայերի ձեռքից: Ադրբեջանցի թուրքերն Անդրկովկասյան պատվիրակության մեջ անվերապահ կերպով պաշտպանում էին թուրքերին և իրենց քայլերը հարմարեցնում վերջիններիս ծրագրերին:
Աղբյուրը՝ Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, 1958թ հրատարակություն, էջ 146»: