«Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիական առանցքային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա:
Իհարկե, դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ: Խոսույթը խոսույթով, իսկ «հողի վրա» եկամտաբեր համագործակցությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել:
Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև «Զանգեզուրյան միջանցքի» հնարավոր բացման հեռանկարի ներքո: Հիշեցնեմ, որ 2020թ-ից ի վեր Բաքուն խոստանում է Եվրոպային միջանցքով գազամուղ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Բնականաբար, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով:
Նշեմ, որ Total Energies-ի տնօրենների խորհրդում ներառված են Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող մարդիկ»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
170Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144911.08.2026, 21:04