«Ենթադրում եմ՝ Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված 30 անձ եկել էին սադրանքներ անելու». արցախցի
![]() 272 Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 16:36 Արցախցի Նարե Սիմոնյանը նախօրեի երեկոյան տեսանյութ է տարածել իր էջում՝ «Արցախցիների շրջանում պառակտումներ հրահրելու, շուրջբոլորը մեղավորներ փնտրելու, Արցախի դավաճանական հանձնման միակ մեղավորի ու պատասխանատուի մասին» խորագրով։ Ֆեյսբուքյան եթերում նա, մասնավորապես, ասել է․ «Երբ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ պետք է ասուլիս տա, խոսի ու հարցերի պատասխաները տա, այսօր նիկոլական ուժի կողմից ուղղորդված, ենթադրում եմ հենց Սամվել Բաբայանի կողմից ուղղորդված, երևի մի 30 անձ եկել էին սադրանքներ անելու, կռիվներ հրահրելու, անհասկանալի պահանջներ դնելու, որ պետք է ներկայացուցչությունը փակվի և այլն, բայց նրանք այնտեղ մեծամասնություն չէին կազմում․․․ Երբ ես զայրացած խոսել էի ու արդեն էնտեղ նստած սպասում էի, տարբեր երիտասարդ խմբեր մոտեցան, ասացին, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ եղավ, չէին ուզում այս սադրանքները, որ չի կարող լուծարվել Արցախի Հանրապետությունը: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ, իր հավատարիմ արցախյան խոսափող Սամվել Բաբայանի միջոցներով, այնտեղ էր հրավիրել երևի մի 30 հոգու, և երբ ես խոսում էի, որ Նիկոլ Փաշինյանն է այս ամենի մեղավորը, այդ մարդիկ սկսեցին գոռալ, որ գնամ այնտեղից, ասացին, Փաշինյանն իրենց լավ է նայում, այդ նա է, որ թույլ է տալիս, որ այս հողի վրա ապրեմ։ Նիկոլ անհողը չի կարող ինձ թույլ տալ սեփական հողում ապրել․․․»,- նշել է Նարեն՝ անդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աղբյուրը` Նարե Սիմոնյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
