«Սկսվել(ու) է Արցախի ֆինանսների համար անհաշտ պայքարը». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գոնե այս փուլում օկուպացված Արցախի համար պայքարը սառեցված է:
Այս օրերին սկսվել(ու) է Արցախի ֆինանսների համար անհաշտ պայքարը: «Արցախի ֆինանսներ»-ը բաղկացած են՝
1. Բանկային և այլ եղանակներով Արցախից Հայաստան ու այլ պետություններ տեղափոխված ֆինանսներից,
2. Այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից արցախահայության համար նախատեսված օգնության գերակշիռ մաս կազմող ֆինանսներից:
Ո՞վ պետք է տնօրինի և բաշխի այդ հսկայական ֆինանսական միջոցները:
Տրամաբանական է, որ արցախյան ֆինանսների զգալի մասը «հանգրվանելու է» Հայաստանում: Պարզ է նաև, որ ՀՀ իշխանությունները մեծ ցանկություն կունենան տնօրինել և բաշխել արցախյան ֆինանսական հոսքերը: Սակայն, առերևույթ արդարություն պահպանելու խնդիր կա: Այդ իմաստով, ՀՀ իշխանությունները պետք է ստեղծեն ինչ-որ կառույց, որը կզբաղվի արցախյան ֆինանսների կառավարմամբ: Առավել վստահության համար, այդ կառույցը պետք է արցախահայ ղեկավարի:
Այժմ Հայաստանում թափ առնող «Արցախի համար» պայքարն այս հարթության մեջ է: Մնացածը՝ պարզունակ ձեռնածություն է (մանիպուլյացիա)»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
170Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
143913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
92611.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
144911.08.2026, 21:04