Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մենք աշխարհի համար հետաքրքիր չենք». Վահան Բաբայան

«Մենք աշխարհի համար հետաքրքիր չենք». Վահան Բաբայան
251
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 03:06

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում այնպիսի լռություն է Արցախի պահով կարծես մեկ ամիս առաջ չէր, որ հարյուր հազար մարդ ստիպված չսպանվելու և չկոտորվելու համար լքեցին իրենց հողն ու ջուրը՝ իրենց տունը:
Կարծես բան չի էլ եղել ու բոլորը մտահոգ են Գազայի հատվածով կամ Ուկրաինայի որևէ գյուղով իսկ Արցախը չի էլ եղել: Երևի միշտ էլ այդպես է եղել, բայց չենք հասկացել, որ մենք աշխարհի համար հետաքրքիր չենք, հետաքրքիր էինք այնքանով, քանի դեռ ուժ ունեինք, հաղթող էինք, իսկ հիմա՞, հիմա էլ հետաքրքիր չենք, հիմա պարտվողն ենք»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան