Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չէ». Տիգրան Աբրահամյան

«Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չէ». Տիգրան Աբրահամյան
207
Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 22:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում:
Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ:
Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան՝ գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ:
Անազատության մեջ հայտնված շատ մարդկանց էլ հասարակությունը դեռ չի ճանաչում, բայց նրանց բոլորին անկախ իրավապահների ֆանտազիայի, միավորում է մեկ ընդհանուր «հիմք»՝ իշխանության ընդդիմախոսը լինելու հանգամանք:
Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին: