Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սամվել Շահրամանյանը պետք է մամուլի ասուլիս տա». Ոսկան Սարգսյան

«Սամվել Շահրամանյանը պետք է մամուլի ասուլիս տա». Ոսկան Սարգսյան
183
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 15:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չպետք է լռի, այդ լռությունը իր դեմ է ուղղվում: Նա պետք է անհապաղ մամուլի ասուլիս տա, պարզաբանի, թե ինչ պայմաններում է ստորագրել Արցախի Հանրապետությանը լուծարելու մասին իր որոշումը, երբ ստանձնում էր նախագահի պաշտոնը, հանդիսավոր երդվում էր, պատկերացնո՞ւմ էր իրավիճակի նման հանգուցալուծումը։ Նա պետք է պարզաբանում տա, թե Արցախի Հանրապետության բանկային հաշվեհամարներին ինչքան գումար կա, Նիկոլ Փաշինյանը սառեցրե՞լ է այդ հաշվեհամարները, որո՞նք են լինելու որպես Արցախի ղեկավար իր հետագա քայլերը և այլն։ Նա պետք է մամուլի ասուլիս տա, ոչ թե գնա Պետրոսի մոտ զրույցի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան