Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ֆրանսիայում զենքի գնման պայմանագիրը կվավերացվի այսօր

Ֆրանսիայում զենքի գնման պայմանագիրը կվավերացվի այսօր
172
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 18:18

Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն այսօր հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ՊՆ-ի X-ի միկրոբլոգը։ Նշվում է, որ հանդիպման նպատակը զենքի ձեռքբերման պաշտոնական ձևակերպումն է։ «Որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների անվտանգությունը»,- ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիացի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը նույնպես իր X-ի էջում գրել է. «Սեբաստիան Լեկորնյուն և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանը քննարկել են ռազմական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար։ Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին կլինի»։