Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բանկային հաշիվներին բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները չեն ստանա 50000-ական դրամները». փոխվարչապետ

«Բանկային հաշիվներին բավականաչափ խնայողություններ ունեցող արցախցիները չեն ստանա 50000-ական դրամները». փոխվարչապետ
319
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 19:00

Այսօր որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50000-ական դրամ՝ որպես առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցություն:
Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Բացառություն կլինեն նրանք, ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ:
«Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են, թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան իրեց հասանելիք 50000-ական դրամները և մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածն ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- ասել է նա: