Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Էս էրեխեքի պատասխանը ինձ ուղղակի սառած պահեց». Ավետիս Ավետիսյան

«Էս էրեխեքի պատասխանը ինձ ուղղակի սառած պահեց». Ավետիս Ավետիսյան
397
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 00:06

Լուսանկարիչ Ավետիս Ավետիսյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «2 բառով նկարագրեմ, ինչի մասին ա էս ֆոտոն։
Էն օրերին, երբ Գորիսը Հայաստանի մայրաքաղաքն էր, էդ օրերին գաղթի ճամփան բռնած մարդկանց պատմություններ էի հավաքում ու ընդամենը 1 հարց էի տալիս «Ի՞նչ ես հետդ բերել, ի՞նչ ես թողել»։
Բոլոր պատասխանները միշտ ինձ շշմեցնում էին ու ալեկոծում ներսս։ Էս էրեխեքի պատասխանը 2-րդ օրվանից ինձ ուղղակի սառած պահեց մինչև վերջ, որովհետև հասկացա ինչ պարզ ու մաքուր ու դրան զուգահեռ, թե ի՜նչ հզոր հոգիների հետ գործ ունեմ։
-Իսկ ի՞նչ եք ձեր հետ Արցախից վերցրել, ամենակարևոր բանը, որ պետք ա չթողեիք էնտեղ, ի՞նչն էր
Տխուր, վախվորած բայց ինքնավստահ ձայնով պատասխան հնչեց, որ երբեք չեմ մոռանա։
-Կարևոր ոչինչ չկա.... կարևորն էն ա, որ միասին ենք։ Իրար ենք վերցրել»։

Աղբյուրը`   Ավետիս Ավետիսյան