Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մոսկվայում խնդրում են, որ Ռուսաստանը զոհաբերի մեզ». Դանիել Իոաննիսյան

«Մոսկվայում խնդրում են, որ Ռուսաստանը զոհաբերի մեզ». Դանիել Իոաննիսյան
280
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 14:00

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ գնում՝ Մոսկվայում խնդրում են, որ Հայաստանը իրենց ձեռքով մատաղ արվի:
Անդրանիկ Թևանյանի՝ ռուսաստանյան քարոզչաալիքով այսօրվա ելույթից հետո այլևս ակնհայտ է, որ քոչարյանական ընդդիմությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Ռուսաստանի գործակալական ցանց։
Այս մարդիկ դեմոնստրատիվ կուլ են տալիս այն, որ Ռուսաստանը դավաճանել է մեզ ու, հիմա էլ, փորձում է զոհաբերի մեզ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր համատեղ շահերին։
Անգամ ավելին, այս մարդիկ, ըստ էության, Մոսկվայում խնդրում են, որ Ռուսաստանը հենց իրենց ձեռքերով զոհաբերի մեզ, որ իրենք էլ, երևի, կողքից մի օգուտ շահեն։
Այլևս պետք է տարանջատել, թե ով է ընդդիմադիր, իսկ ով օտարերկրյա գործակալ»: