«Պնակալեզ, պատեհապաշտ ***ի տղերք». Աղվան Վարդանյանն ԱԺ ամիբիոնից կարդաց իր բանաստեղծությունները
![]() 206 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 18:36 Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր գրած բանաստեղծություններն ընթերցեց, որոնցից մեկը գրել է 2018 թվականի հուլիսին։ Նա, մասնավորապես, նշեց. «Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։ Ես Աղվան Վարդանյանն եմ։ Որ չկասկածի, այսօր որոշել եմ Ազգային ժողովի ամբիոնից Ձեզ համար սիրով բանաստեղծություն կարդալ։ Երկու բանաստեղծություն-հայտարարություն։ Առաջինը գրել եմ հեռավոր 1987-ին։ Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։ Երկրորդը գրել եմ չարաբաստիկ 2018-ի հուլիսին։ Պարզ է հակահերոսը։ Խնդրում եմ՝ թեթև նայել։ Զուտ բանաստեղծություն։ Անձնական ոչինչ։ Դառնագիր Պնակալեզ պատեհապաշտ, բ...ի տղերք, Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց, Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝ Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց: Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած, Որ քշվելով՝ Ձեր ավերից խեղված ու բութ, Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած, Որ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ: Մուրալու են՝ չեն գտնելու լույսի մի շերտ (Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում), Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն, Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում: Հականերբող Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ Հագցրու զքեզ, մինչև բանա Քարտեզագիրը ձեռքի ափի Հեղափոխության խաթաբալան։ Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝ Նա չի կարդալու, ջնջող է նա, Դեռ ինչեր պիտի պարտագրեն, Մինչև սափրվի ու լողանա։ Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն, Տեսնում եմ մահվան սև պատարագ. Սերմանելու է ամայություն Հրեշտակակերպ այս սատանան... Կատարվելու է գրվածը մութ՝ Դառը գավաթն այս պիտի ըմպես, Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ, Զուսպ մնա։ Սակայն չվրիպես»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
