Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արգիշտի 1-ինի արձանագրությունները Շիրակի մարզում և դրանց բովանդակությունները

Արգիշտի 1-ինի արձանագրությունները Շիրակի մարզում և դրանց բովանդակությունները
422
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 00:12

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արգիշտի 1-ինի ( Ք.ա.786-764թթ) արձանագրությունները Շիրակի մարզում և դրանց բովանդակությունները
Գտնվում են Մարմաշեն և Սպանդարյան գյուղերում
1. Մարմաշեն գյուղից հարավ՝ ձորի քարափի մի բնական ժայռի վրա, Արգիշտի I արքան թողել է քառատող սեպագիր արձանագրություն, որը պատմական գրականության մեջ հայտնի է «Ղանլիջայի բևեռագիր» անունով.
«Խալդի (աստծո) մեծությամբ Արգիշտին ասում է՝
Նվաճեցի (ես) Էրիախի (ցեղի) երկիրը
նվաճեցի Իրդանիունի (քաղաքը) մինչև Իշկիգուլու (երկիրը)»:
Ըստ ուսումնասիրողների՝ հիշատակվող «Էրիախի (ցեղի) երկիրը» Շիրակի դաշտն է, իսկ «Իրդանիունի (քաղաքը)»՝ նրա վարչական կենտրոնը՝ Գյումրին:
2. Սպանդարյան
«Խալդի աստվածն իր զորքով արշավեց Կուլիանի երկիրը և հնազանդեցրեց Արգիշտիի առաջ։ Արգիշտին ասում է՝ ես գրավեցի Կուլիանի երկրի Դուրուբանի քաղաքը»»։

Աղբյուրը`   Խաժակ Սիրեկանյան