Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչո՞ւ ձեր ցավը ճղճղան չէ՝ ինչպես շատերինը». ՔՊ-ական պատգամավորը՝ զոհված զինծառայողի մորը

«Ինչո՞ւ ձեր ցավը ճղճղան չէ՝ ինչպես շատերինը». ՔՊ-ական պատգամավորը՝ զոհված զինծառայողի մորը
318
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 11:24

«Հերոս տղա ունեք կորցրած, ինչպե՞ս եք համակերպվում այդ ցավի հետ ու ինչո՞ւ ձեր ցավը այդպես ճղճղան չի՝ ինչպես, կներեք, շատերինը»,- դիմելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանին, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Թեկնածուն ասաց, որ պետք է սովորել ապրել ցավի հետ. «Ինձ օգնում են գործընկերներս, տղայիս ընկերները, ուսուցիչները, դասախոսները: Կարդում եմ Նարեկացի, Աստվածաշունչ, նաև աշխատանքն է օգնում»: