Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բուհերն ավարտում են 50-100 ինքնուս-խելացիներ, 500-1000 տխմար վերլուծություններ անողներ». Վահե Գրիգորյան

«Բուհերն ավարտում են 50-100 ինքնուս-խելացիներ, 500-1000 տխմար վերլուծություններ անողներ». Վահե Գրիգորյան
217
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 17:18

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրթական համակարգը վաղուց հոգեվարքի մեջ է, իսկ սրանք ընդամենը մեխում են հագուցյալի դագաղի վերջին մեխը:
Գիտելիքն ունի երկու պարտադիր բաղադրիչ՝ տվյալներ և վերլուծություն: Տվյալների չիմացության արդյունքում ստանում ենք տխմար ու տգետ վերլուծություններ, իսկ առանց վերլուծության՝ զուտ տվյալագիտության առկայությամբ ստանում ենք սեփական մտքեր չունեցող ու վերլուծելու անկարող կամակատարներ, կարճ ասած՝ կա՛մ՝ տգետներ, կա՛մ՝ կամակատարներ:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում և աշխարհի մեծ մասում առկա կրթական համակարգը չի ենթադրում մտածողություն, այլ ստիպում է բացառապես անգիր անել առկա տվյալները. ու այսպիսին է ցանկացած թեստային կրթական համակարգ. արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ՀՀ ԲՈւՀ-երն են ավարտում 50-100 ինքնուս-խելացիներ, 500-1000 տխմար վերլուծություններ անողներ և տասնյակ հազարավոր կամակատարներ, ումից կրթական համակարգը ընդամենը պահանջել է անգիր անել, որ հետո էլ իշխանությունների տված անգիրներն անգիր անեն՝ առանց վերլուծելու:
Անգիր անելով մարդիկ դառնում են տնտեսագետ, իրավաբան, դատավոր, հաշվապահ, գյուղատնտես, քիմիկոս, ու պրոցեսը գնում է հետ՝ պետությունը բոլոր ասպեկտներով հետընթաց է ապրում, որովհետև վերլուծողներ՝նոր մտածողներ չկան, կան միայն կատարողներ:
«Անասնաֆերմա»-ում էլ կենդանիներին վարժեցրել էին անընդհատ անգիր ասել, որ Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է:
Թեստային համակարգն ամենամեծ հանցագործությունն է երեխաների՝ իրական կրթություն ստանալու իրավունքի դեմ»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան