Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ավինյանն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակել

Ավինյանն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակել
207
Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 20:54

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հակոբ Բալայանը վերանշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Բալայանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի՛ էրեբունցիներ, ինձ համար շատ պարտավորեցնող է ձեր կողմից ստացած վստահությունը, ուստի շարունակելու եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ի բարօրություն մեր վարչական շրջանի և ծառայել մեր ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։